«Ուկրաինայի հայերի միության» նախաձեռնությամբ Կիեւում կայացել է կլոր սեղան-քննարկում մանկավարժների մասնակցությամբ' նվիրված Ուկրաինայում հայոց լեզվի դասավանդման խնդիրներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով Analitikaua.net-ը, քննարկման ավարտին որոշում է կայացվել, որպեսզի հայերի միությունում կրթու թյան հանձնաժողով ստեղծվի, նաեւ ընտրվեն հանձնաժողովի նախագահ եւ անդամներ: Հանձնաժողովի գործունեության նպատակն է կիրակնօրյա դպրոցներում համակարգել հայոց լեզվի դասընթացները:
Կլոր սեղանի մասնակիցները քննարկել են նաեւ կիրակնօրյա դպրոցների արդիական խնդիրները, ուղիներ որոնել ստեղծագործական ճանապարհով կրթության որակի բարձրացման համար:
Գիտության եւ կրթության հարցը գտնվում է Ուկրաինայի հայերի միության ուշադրության կենտրոնում: