Հայ-լիտվական հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրում, եւ երկու երկրներն էլ շահագրգռված են ոչ միայն պահպանելու հարաբերությունների դինամիկան, այլեւ զարգացնելու այն: Հայ- լիտվական կապերը հետայսու կշարունակեն ընթնանալ խորացման եւ ընդլայնման ուղով: Լիտվան այն երկիրն է, որ պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:

 

Դա փաստում է Լիտվայի պետության եւ ժողովրդի հավատարմությունը համամարդկային անվիճարկելի արժենքերին եւ արդարության գաղափարին»,- ՀՀ ԱԳՆ-ում կայացած համատեղ ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

 

Նա ընդգծեց, որ երկկողմ հանդիպման ժամանակ արտաքին գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկկողմ քաղաքական երկխոսության, տնտեսական համագործակցության, կրթական եւ մշակութային կապերի ամրապնդման հարցեր: Այս առնչությամբ կողմերը կարեւորել են համատեղ բիզնես ֆորումների եւ ցուցահանդեսների կազմակերպումը:

 

Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկյավիչուսն էլ շեշտեց, որ հարաբերությունների բարելավման ներուժ է նկատում: Այս առնչությամբ լիտվացի նախարարը կարեւորեց հանգամանքը, ոը ՀՀ-ԵՄ հարաբերությունները պահպանվելու են, եւ շարունակվելու է համագործակցության զարգացումը ԱլԳ երկրների շրջանակում:

 

«Պետք է համադրել Հայաստանի վերջերս իրականացրած որոշումը, կարողանալ սահմանել, թե ինչ խորությամբ եւ հեռավորությամբ պետք է զարգանան այդ հարաբերությունները, որ չհակասեն ՀՀ ինտեգրացիոն նոր որոշմանն ու ուղուն»,- ասաց նա: Խոսելով տնտեսական համագործակցության մասին, Լիտվայի ԱԳ նախարարը նկատեց, որ հայ-լիտվական առևտրարջանառությունը դինամիկ կերպով աճում է, իսկ նոյեմբերին կայանալիք բիզնես ֆորումը լավ հիմք կարող է հանդիսանալ տնտեսական ծրագրերի իրականացման համար: