«Կիբեր-բերկուտ» հաքերային խումբը կարողացել է հասանելիություն ստանալ Կիևի կենտրոնում գտնվող գովազդային տասնյակ վահանակներին: Մարդիկ կանգնում են էկրանների առջև, որտեղ հաջորդաբար ցուցադրվում են զոհերի և քաղաքական գործիչների դիմանկարները:

 

Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի, Գերագույն ռադայի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովի, ՆԳ նախարար Արսեն Ավակովի, «Աջ սեկտորի», «Սվոբոդայի», «Ռադիկալնայա պարտիայի» առաջնորդների լուսանկարներն ուղեկցվել են «ռազմական հանցագործ» գրությամբ:

 

Նյութերը հրապարակվել են երեկ՝ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի վերջին օրը, իսկ այսօր Ուկրաինայում լռության օր է: «Ցուցադրությունը» ոչ երկար է տևել, սակայն մինչ էկրանների անջատվելը, այն տեսել են շատերը, այդ թվում՝ Կիևում աշխատող՝ ռուսական Առաջին ալիքի նկարահանող խումբը, ովքեր էլ նկարահանել են ցուցադրվածը: