Բունդեսլիգայի 9-րդ տուրի շրջանակներում տեղի ունեցած «Բորուսիա» - «Հանովեր» հանդիպմանը միմյանց են բախվել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը և մրցակցի խաղացող Գյուլսելամը: Արդյունքում՝ երկու ֆուտբոլիստներն էլ դեղին քարտ են ստացել: Թուրք ֆուտբոլիստը խաղավարտին հեռացվել է խաղադաշտից: