«Սպարտակի» գլխավոր մարզիչ Մուրատ Յակինը «Լոկոմոտիվի» դեմ 1:1 հաշվով խաղն ավարտելուց հետո, անդրադարձել է Շիրոկովին և Մովսիսյանին:
«Մենք բոլորս տեսանք՝ որքան վտանգավոր կարող են լինել նրանք մրցակցի դարպասի մոտ: Հասկանալի է, որ մեկնարկային կազմում դաշտ դուրս գալու համար պակասում է ֆիզիկական պատրաստվածությունը: Սակայն վերջին շաբաթվա ընթացքում վերադարձնում են բաց թողածը, ես հետևել եմ նրանց յուրաքանչյուր մարզմանը: Մենք պետք է աստիճանաբար գործենք, որպեսզի նրանց ներգրավենք խաղի մեջ և մեր հարձակման գիծն ավելի հզոր դարձնենք»,- մարզչի խոսքը մեջբերում է sport-express.ru-ն: