Մաքսային միություն Ղրղզստանի մտնելուց հետո հանրապետությունում հնարավոր Է ինֆլյացիայի աճ եւ գների բարձրացում, սակայն հակառակ դեպքում երկիրը կբախվի Էլ ավելի մեծ սոցիալ-տնտեսական խնդիրների: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը՝ Բիշքակում ելույթ ունենալով կայուն զարգացման ազգային խորհրդի նիստի ընթացքում:

 

«Եթե մենք հրաժարվեք այդ կազմակերպություն մտնելուց, ապա մեզ սպասում Է ռիսկերի ուժեղացված տարբերակ,-ասել Է նա:- Այդ կազմակերպության անդամ երկրներին վիրավորելու համար չի ասվում, բայց մենք ընտրում ենք երկու չարյաց փոքրագույնը, մենք այլ ելք չունենք»: Նրա կարծիքով՝ հանրապետությունը պետք Է ՄՄ-ին միանա հենց այժմ, որպեսզի հավասար պայմաններ ու իրավունքներ ունենա միավորման մնացած մասնակիցների հետ, ինչպես նաեւ ստանա որոշակի արտոնություններ, վարկեր եւ դրամաշնորհներ: Դրա հետ մեկտեղ նախագահը «լավ» Է համարել Մաքսային միություն Ղրղզստան ի ընդունման պայմանները, այդ թվում նաեւ 1 միլիարդ դոլարի չափով երկրի զարգացման հիմնադրամի ստեղծումը: «Մեզ համար այժմ գլխավորը երկրի կայունությունը պահպանելն Է»,-նշել Է Աթամբաեւը:

 

Ղրղզստանի իշխանությունները Մաքսային Միություն մտնելու որոշումն ընդունել են 2011 թվականի գարնանը: 2014 թվականի մայիսին բոլոր շահագրգիռ կողմերը հաստատել են Բելառուսի, Ղազախստանի եւ Ռուսաստանի տնտեսական դաշինքին հանրապետության միանալու ծրագիրը: «Ճանապարհի քարտեզի» համաձայն՝ Ղրղզստանը պետք Է դառնա ՄՄ-ի լիիրավ անդամ եւ մինչեւ հաջորդ տարվա հունվարի 1-ը մտնի Միասնական տնտեսական տարածք: Ներկայում Ղրղզստանի խորհրդարանը քննարկում Է օրինագծեր, որոնք կապված են այդ ինտեգրացիոն գործընթացների հետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: