Լուգանսկի Ինքնահռչակ Ժողովրդավարական Հանրապետության ղեկավար Իգոր Պլոտնիցկին կասկած է հայտնել Գերագույն ռադայի ընտրությունների օրինականության շուրջ: Այս մասին հայտնել է ՏԱՍՍԸ:

 

«Եթե նրանք մեր տարածքները Ուկրաինայի մասն են համարում, ապա հարց է առաջանում, թե արդյոք հնարավո՞ր է այս ընտրությունները լեգիտիմ համարել: Ստացվում է, որ երկրի մի մասը չի մասնակցել ընտրություններին»,-ասել է Պլոտնիցկին:

 

Միևնույն ժամանակ, նա հույս է հայտնել, որ նոյեմբերի 2-ին կայանալիք ԼԺՀ-ի ղեկավարի, ինչպես նաև Ազգային խորհրդի ընտրությունների ժամանակ մասնակցությունը «50%-ից բարձր կլինի»: