Հայտնի են դարձել այն ֆուտբոլիստները, ովքեր հավակնում են ՖԻՖԱ-ի «Ոսկե գնդակ» մրցանակին:

Մրցանակը տրվում է տարվա լավագույն ֆուտբոլիստին:

23 հավակնորդների թվում են.

Գարեթ Բեյլը, Քարիմ Բենզեման,Կրիշտիանու Ռոնալդուն, Տոնի Կրոսը, Սերխիո Ռամոսը, Խամես Ռոդրիգեսը (բոլորը՝ «Ռեալ»), Մարիո Գյոտցեն, Ֆիլիպ Լամը, Մանուել Նոյերը, Արյեն Ռոբենը, Բաստիան Շվայնշտայգերը (բոլորը՝ «Բավարիա»), Անդրես Ինյեստան, Խավիեր Մասկերանոն, Լիոնել Մեսսին, Նեյմարը (բոլորը՝ «Բարսելոնա»), Դիեգո Կոստան, Տիբո Կուրտուան, Էդեն Ազարը (բոլորը՝ «Չելսի»), Անխել դի Մարիան («Մանչեսթեր Յունայթեդ»), Զլատան Իբրահիմովիչը (ՊՍԺ), Յայա Տուրեն («Մանչեսթեր Սիթի»), Պոլ Պոգբան («Յուվենտուս»):

Դեկտեմբերի 1-ին քվեարկությունից հետո կհայտարարվեն երեք հավակնորդների անունը: 2015թ. հունվարի 12-ին հայտնի կդառնա 2014թ-ի «Ոսկե գնդակի» դափնեկիրը: