Հորդանանի իշխանությունները ձերբակալել են «Ալ Կաիդա»-ի հոգրևոր ղեկավարներից Աբու Մուհամմադ ալ Մակդիսիին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, ձերբակալման պատճառը նրա կողմից ահաբեկչությա ն խրախուսումն է: Ալ Մակդիսին հաղորդագրություններ է հրապարակել համացանցում՝ համաձայն որոնց ոգևորել է ահաբեկչական կազմակերպություններին:

 

Ալ Մակդիսին նախկինում ձերբակալվել էր այն պատճառով, որ խրախուսել էր ահաբեկիչների գործունեությունը Աֆղանստանում: 5 տարվա ձերբակալությունից հետո նա ազատ էր արձակվել, որպեսզի հանդես գա «Իսլամական պետության» դեմ: Ավելի վաղ ալ Մակդիսին հայտարարել էր, որ իսլամական խալիֆաթի ստեղծման դեպքում ահաբեկչական խմբավորումների միջև թշնամանքն ավելի կսրվի:

 

Տեղեկություններ կան, որ Մակդիսին 2 կին ունի և 8 երեխաների հայր է: