Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է Մյունխենի «Բավարիայի» նախկին դարպասապահ Օլիվեր Կանի խոսքը: Վերջինս քննադատել էր դորտմունդցիների մարզչական քաղաքականությունը՝ նշելով, որ Իմոբիլեն չի ընդգրկվում Կլոպի տակտիկական սխեմայում:

«Մեր ներկայիս իրավիճակում կարելի է խոսել թիմի յուրաքանչյուր նորեկի մասին և այն մասին, թե որքանով է խելամիտ նրանց ձեռք բերելը: Իմ մասին էլ ինչ ասես կարող են ասել: Այժմ մեր մասին բացասական խոսելը հեշտ է: Սակայն դրա համար չեմ բարկանում ոչ ոքի վրա: Պարզապես այդ ամենը մեզ չպետք է հետաքրքրի»,- Կլոպի խոսքը մեջբերում է Bild-ը: