ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ Բուդաղյան եղբայրների հետ կապված գործի վերաբերյալ իր դիքորոշումը չի փոխել: «Ես այն վաղուց հայտնել եմ և մինչ այժմ էլ պնդում եմ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Կոստանյանը:

 

Անդրադառնալով մամուլում շրջանառվող լուրերին, որոնց համաձայն՝ Սուրիկ Խաչատրյանի որդին Գորիսում սեփական ավտոմեքենայով հարվածել է մեկ այլ մեքենայի և դեպքի վայրից դիմել փախուստի, Կոստանյանը նշեց, որ ցանկացած դեպքում, երբ կան հանցագործության մասին հատկանիշներ և կլինեն բավարար հիմքեր ու ապացույցներ, որոնք քննչական կոմիտեն ձեռք կբերի, համապատասխանաբար, անձը կենթարկվի քրեական պատասխանատվության: