Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» կիսապաշտպան Գրանիտ Ջական հայտարարել է, որ իր թիմը կարող է ընթացիկ մրցաշրջանում հաջողության հասնել:
«Հրաշքները միշտ էլ հնարավոր են, այդ թվում՝ նաև սպորտում: «Բորուսիան» ունակ է հրաշք գործել, մենք պետք է ընդամենը հավատանք դրան: Սակայն եթե մեր թիմը հաղթի ազգային առաջնությունում, ավելի քան հրաշք կլինի: Հարցն այն չէ, որ համապատասխան կազմ չունենք, պարզապես պետք է ուշադրություն դարձնել «Բավարիայի» ֆուտբոլիստների խաղամակարդակին»,- Ջակայի խոսքը մեջբերում է գերմանական մամուլը: