Հայաստանի Հանրապետության կառավարությունը աջակցելու է տեղական գյուղմթերք արտադրողներին թողարկման ծավալները մեծացնելու և ԵՏՄ երկրներ արտահանելու հարցում:

 

Այս մասին ՀՀԿ գործադիր նիստից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: «Ես համոզված եմ, որ մենք այդ հարցում հաջողություն ենք ունենալու»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նա:

 

Նա հիշեցրեց, որ այդ հարցով նաև հանձնաժողով է ստեղծվել, որը շարունակում է աշխատանքները: «Բոլոր պատկան մարմինները աշխատում են: Մենք աջակցելու ենք մեր արտադրողին, փորձելու ենք ծավալները մեծացնել և հայկական ապրանքներ արտահանել Ռուսաստան, Ղազախստան, Բելառուս»,- ընդգծեց Հովիկ Աբրահամյանը: