Սիսիանի բժշկական կենտրոնի ծննդաբերական բաժանմունքում 28-ամյա Անի Դավթյանի մահվան կապակցությամբ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

 

Հոկտեմբերի 25-ի առավոտյան արձանագրվել է պտղի ներարգանդային մահ, ինչից հետո կինը ծննդալուծվել է: Այնուհետեւ երիտասարդ կինն ունեցել է շնչարգելություն, սուր սրտանոթային անբավարարության երեւույթներ եւ երեկոյան ժամը 22:00-ի սահմաններում մահացել է:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից' Արմեն Մուրադյանի ուշադրության կենտրոնում է մայրական և մանկական մահացության յուրաքանչյուր դեպք, որը մասնագիտական վերլուծության է ենթարկվում մանկաբարձության և գինեկոլոգիայի խորհրդի կողմից:

 

«Սա շարունակական գործընթաց է, որը միտված է ոչ միայն տվյալ դեպքի մասնագիտական կամ կազմակերպչական սխալների վերհանմանը, այլև նմանօրինակ դեպքերի կ անխմանը' փորձելով հնարավորինս նվազագույնի հասցնել ռիսկի գործոնները»,- հայտնեցին նախարարությունից: