Մոսկվայում նոյեմբերի 11-ին տեղի Է ունեցել Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հանդիպումը Ռուսաստանի նրա պաշտոնակից Սերգեյ Շոյգույի հետ, կողմերը պայմանավորվել են Երեւանում Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի 70-ամյակին նվիրված զորահանդեսին ռուս զինվորականների մասնակցության շուրջ եւ հաստատել 2015 թվականին համագործակցության պլ անը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ռուսաստանի եւ Հայաստանի ռազմական գերատեսչությունների ղեկավարները պայմանավորվել են Երեւանում Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակին նվիրված զորահանդեսին 102-րդ ռուսական ռազմակայանի անձնակազմի, սպառազինության եւ ռազմական տեխնիկայի մասնակցության շուրջ»,-հայտնել են ՌԴ-ի պաշտպանության նախարարությունում:
Այստեղ նշել են, որ բանակցությունների արդյունքում հաստատվել Է Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունների միջեւ համագործակցության 2015 թվականի պլանը:
Բանակցությունների ընթացքում քննարկվել են միջազգային անվտանգության հրատապ հարցերը, սահմանվել են երկու երկրների ռազմական ու ռազմատեխնիկական համագործակցության գերակայությունները, արծարծվել են զինված ուժերի միջեւ ինտեգրացիոն գործընթացների զարգացման հեռանկարները»:
«Ամփոփվել են համատեղ միջոցառումների, օպերատիվ ու մարտական պատրաստության արդյունքները, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի շրջանակներում, մասնավորապես, Ղրղզստանի տարածքում ռուսական եւ հայկական ստորաբաժանումների մասնակցությունը ՀԱՊԿ-ի խաղաղապահ ուժերի «Անխախտ եղբայրություն-2014» վարժանքներին եւ Ղազախստանի տարածքում Օպերատիվ հակազդման հավաքական ուժերի «Փոխգործակցություն-2014» զորավարժություններին»,-նշվում Է ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ:
Նախարարները առանձնակի ուշադրություն են դարձրել Ռուսաստանի պաշտպանության նախարարության ուսումնական հաստատություններում Հայաստանի զինված ուժերի համար կադրերի պատրաստման կազմակերպմանը, որտեղ անհատույց սովորում են 244 հայ զինծառայողներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: