15 արտասահմանյան պետությունների բանակների ներկայացուցիչներ կմասնակցեն 2015 թվականի մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք զորահանդեսին՝ նվիրված Մեծ հաղթանակի 70-ամյակին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը դեկտեմբերի 18-ին հայտարարել Է ՌԴ-ի զինված ուժերի անձնակազմի հետ աշխատանքը գլխավոր վարչության պետ գեներալ-մայոր Միխայիլ Սմիսլովը:

 

Ելույթ ունենալով Զինված ուժերի պահեստի սպաների միավորումների ազգային ասոցիացիայի տարեկան ժողովում՝ Սմիսլովը նշել, որ որպես 2015 թվականի մայիսի 9-ի տոնակատարության պատվավոր հյուրեր կհրավիրվեն նաեւ ԱՊՀ-ի երկրների, մերձավոր եւ հեռավոր արտասահմանի պետությունների պատվիրակությունները, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: