ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը հերքել է մի շարք լրատվամիջոցներում տարածված' կանխատեսվող ցուրտ ձմռան վերաբերյալ տեղեկատվությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունից, նման տեղեկատվություն որևէ լրատվամիջոցի չի տրամադրվել, քանի որ ձմռան կանխատեսման հաշվարկները դեռ ավարտված չեն:

 

Կանխատեսումը հնարավոր կլինի հրապարակել միայն նոյեմբերի 20-25-ն ընկած ժամանակահատվածում, որի վերաբերյալ հաղորդագրությունը կտեղադրվի ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքում և կտրամադրվի զանգվածային լրատվամիջոցներին: