ՀՀ Կոտայքի մարզպետարանի նիստերի դահլիճում, մարզի առողջապահական հաստատությունների տնօրենների մասնակցությամբ, տեղի է ունեցել խորհրդակցություն, որը վարել է ՀՀ Կոտայքի մարզպետ Արամայիս Հարությունյանը:

 

Աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել են մարզի առողջապահության բնագ ավառի հիմնախնդիրները, բարձրացվել և քննարկվել են բնակչությանը մատուցվող բժշկական ծառայությունների որակի բարելավմանը միտված հարցեր ու նախանշվել մոտ ապագայում իրականացվելիք գործողությունների մանրամասները:

 

Խորհրդակցության ընթացքում առողջապահական հաստատություների տնօրեններին է ներկայացվել նաև մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի պաշտոնակատար Վ. Ոսկանյանը: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

 

Կոտայքի մարզպետ Ա. Հարությունյանը իր խոսքում ընդգծել է բնագավառի արդյունավետ և կազմակերպված գործունեության վերաբերյալ իր նկատառումներն ու կարևորել, որ համապատասխան հաստատությունների գործառույթների ամբողջական իրագործման պարագայում պետք է ապահովել մարզի բնակչության պատշաճ բժշկական սպասարկումը:

 

Աշխատանքային խորհրդակցության օրակարգային հարցերի շրջանակներում անդրադաձ է կատարվել նաև մարզի առողջապահական կազմակերպությունների աշխատանքների հիմնական ուղղություններին, վերջիններիս արդյունավետություն հաղորդելու կարևորություններին , ինչպես նաև հիշյալ ընկերությունների կողմից կատարվող առողջապահական և ֆինանսական բնույթի աշխատանքների հաշվետվողականության մանրամասներին:

 

Կոտայքի մարզպետն անդրադարձ է կատարել նաև ընկերություններում բժշկական կադրերի ապահովվածության, բուժհաստատությունների շենքային պայմանների բարելավման, ինչպես նաև բնագավառում իրականցվող բարեփոխումային ծրագրերին մարզի բուժհաստատությունների մասնակցության խնդիրներին՝ կարևորելով պետական պատվերի շրջանակներում բնակչությանը մատուցվող ծառայությունների արդյունավետության գործոնը:

 

Խորհրդակցության ավարտին ՀՀ Կոտայքի մարզպետ Ա. Հարությունյանի կողմից, ըստ հաստատությունների գործառույթների շրջանակների, տրվել են համապատասխան հանձնարարականներ, որոնք միտված են առողջապահության ոլորտի աշխատանքների պատշաճ կազմակերպմանը և այդ ասպարեզում ազգաբնկաչության հետ տարվող բարեխիղճ ու հոգատար աշխատանքին, ինչպես նաև մատուցվող ծառայությունների որակին: