Միացյալ Նահանգները մտադիր չԷ մահաբեր զենք մատակարարել Ուկրաինային, այս առնչությամբ Սպիտակ տան դիրքորոշումը մնում Է նախկինը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Hill-ին, այս մասին հայտարարել Է Պենտագոնի մամուլի քարտուղար Ջոն Քիրբին՝ մեկնաբանելով Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի գլխավոր հրամանատար Ֆիլիպ Բրիդլավի՝ նոյեմբերի 26-ին Կիեւ կատարելիք այցը:
«Մենք շարունակում ենք ուսումնասիրել ռազմական օգնության վերաբերյալ Ուկրաինայի բոլոր խնդրանքները, բայց այժմ մենք կենտրոնացած ենք ոչ մահաբեր զենքի մատակարարումների վրա»,- ասել Է Քիրբին ճեպազրույցի ընթացքում՝ նշելով, որ «այս առումով ոչ մի կարգի փոփոխություններ տեղի չեն ունեցել»:
Ներկայում ԱՄՆ-ը պաշտոնապես Ուկրաինայի բանակին մատակարարում Է զրահաբաճկոնակներ, գիշերային տեսունակության սարքեր, կապի միջոցներ, ավտոմոբիլներ, պարեկային կատերներ, համազգեստ, դեղորայք: Անցյալ շաբաթ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի՝ Կիեւ կատարած այցի ընթացքում նաեւ հայտարարվել Է ականանետային անձնակազմերի հայտնաբերման համար Ուկրաինային ռադարների եւ «Համվի» բանակային ավտոմեքենաների հանձնման մասին: