Եվրամիությունը մտադիր Է ստեղծել Եվրոպայի ռազմավարական ներդրումների նոր հիմնադրամ: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը՝ Եվրախորհրդարանում ներկայացնելով 300 միլիարդ եվրոյի ներդրումային ծրագիրը:

 

«Մեր պլանը հիմնվում Է երեք սյուների վրա. Դրանցից առաջինը Եվրոպայի ռազմավարական ներդրումների նոր հիմնադրամն Է,- ասել Է Յունկերը: Հիմնադրամի հիմքում կլինի Եվրոպայի ներդրումային բանկը»:

 

Նրա խոսքով՝ այդ մեխանիզմը, որն իր աշխատանքը կսկսի 2015 թվականի հունիսին, կկարողանա երեք տարում կուտակել 315 միլիարդ եվրո, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: