Բազելում նոյմեբերի 4-5-ին Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հետ Մինսկի խմբի համանախագահների հանդիպման ժամանակ կքննարկվեն նոյեմբերի 12-ի միջադեպը եւ ապագայում նման բանի անթույլատրելիության համար քայլերը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին APA-ին տված հարցազրույցում հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
Նա ասել է, որ կողմերը կքննարկեն 2015 թվականին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպում կազմակերպելու հարցը:
«Բազելում մենք կքննարկենք նաեւ նոյեմբերի 12-ի միջադեպը եւ այն քայլերը, որոնք պետք է նախաձեռնվեն նման բան չկրկնվելու համար», -նշել է նա:
Ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արեւելյան հատվածի օդային տարածքում նոյեմբերի 12-ին' ժամը 13:45-ի սահմաններում, ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը: ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը հայտնել է, որ հայկական ուղղաթիռը ռազմական գործողությունների համար չի եղել, ուղղաթիռում չի եղել զինամթերք եւ ադրբեջանական օդուժն այն խոցել է թիկունքից: Ադրբեջանի ԶՈւ կողմի սադրիչ այդ միջադեպը դատապարտել են ՀՀ ԱԳՆ-ը, ԱՄՆ պետքարտուղարությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ՀԱՊԿ-ը: