Սեյսմիկ պաշտպանության ծառայության դիտացանցը դեկտեմբերի 4-10-ն ընկած ժամանակահատվածում տարածաշրջանում գրանցել է 3 բալ և ավելի ուժգնությամբ 5 երկրաշարժ: Երկրաշարժերից չորսը' 3-ից մինչև 5 բալ ուժգնությամբ, գրանցվել են Թուրքիայի Վան քաղաքի տարածքում: Դեկտեմբերի 8-ին Վրաստան-Ռուսաստան սահմանային գոտում տեղի ունեցած 4 բալ ուժգնությամբ ստոր գետնյա ցնցման էպիկենտրոնը գտնվում էր Լագոդեխի քաղաքից 19 կմ դեպի հյուսիս-արևմուտք:

 

Տարածաշրջանից դուրս նույն ժամանակահատվածում գրանցվել է 6 և ավելի մագնիտուդով 4 երկրաշարժ: Դեկտեմբերի 6-ին և 8-ին Պանամա-Կոստա Ռիկա սահմանային գոտում' Պունտա դե Բուրիկա քաղաքից 17 կմ դեպի հարավ-արևելք, գրանցվել է 2 երկրաշարժ' 6 և 6.6 մագնիտուդով:

 

Դեկտեմբերի 6-ին Ինդոնեզիայի Տանիմբար կղզեախմբի հյուսիսային մասում գրանցված երկրաշարժն ունեցել է 6 մագնիտուդ ուժգնություն: Հաջորդ օրը տեղի ունեցած 6.8 մագնիտուդով սեյսմիկ իրադարձության էպիկենտրոնը գտնվում էր Պապուա Նոր Գվինեայի Պանգունա քաղաքից 116 կմ դեպի հարավ-արևմուտք: Եր կրաշարժերի հետևանքով զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան: