Սեյսմիկ պաշտպանության ծառայության դիտացանցը հունվարի 29-ից փետրվարի 4-ն ընկած ժամանակահատվածում տարածաշրջանում գրանցել է 3 բալ և ավելի ուժգնությամբ 4 երկրաշարժ, որոնցից երկուսը' 3 բալ ուժգնությամբ, Թուրքիայի Վան քաղաքի տարածքում:
Հունվարի 31-ին 3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Վր աստանի Թելավի քաղաքից 23 կմ դեպի արևելք: Փետրվարի 2-ին 3-4 բալ ուժգնությամբ սեյսմիկ իրադարձություն է գրանցվել Իրան-Թուրքիա սահմանային գոտում' Խոյ քաղաքից 39 կմ դեպի արևմուտք:
Տարածաշրջանից դուրս փետրվարի 2-ին 6.3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Արգենտինայում' Սան Լուիս քաղաքից 111 կմ դեպի հյուսիս-արևմուտք: Երկրաշարժի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան: