Սեյսմիկ պաշտպանության ծառայության դիտացանցը հունվարի 22-28-ն ընկած ժամակահատվածում տարածաշրջանում գրանցել է 3 բալ և ավելի ուժգնությամբ 7 երկրաշարժ, որից երկուսը' 3-4 և 3 բալ ուժգնությամբ' Թուրքիայի Վան քաղաքի տարածքում:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՍՊԾ գործակալությունից, հունվարի 23-ին 3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի Բիթլիս քաղաքից 39 կմ դեպի հյուսիս-արևելք: Հաջորդ օրը Իրանո ւմ' Ահար քաղաքից 50 կմ դեպի հարավ, գրանցվել է 6 բալ ուժգնությամբ սեյսմիկ իրադարձություն, որին րոպեներ անց հետևել է 3-4 բալ ուժգնությամբ հետցնցում:
Հունվարի 25-ին Իրանի Մակու քաղաքից 46 կմ հարավ գտնվող էպիկենտրոնով երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3-4 բալ: Հունվարի 26-ին Ադրբեջանի հյուսիսում տեղի է ունեցել երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում էր Խաչմազ քաղաքից 15 կմ դեպի հարավ-արևելք: Ստորգետնյա ցնցումները թույլ զգացվել են տեղացիների կողմից:
Տարածաշրջանից դուրս նույն ժամանակահատվածում գրանցվել է 6 և ավելի մագնիտուդով 2 երկրաշարժ, որոնք տեղի են ունեցել Խաղաղ օվկիանոսի հարավում: Հունվարի 23-ին Վանուատուի մայրաքաղաք Պորտ Վիլայից 84 կմ դեպի հյուսիս-արևելք գրանցվել է 6.8 մագնիտուդով երկրաշարժ: Հունվարի 28-ին տեղի ունեցած 6.1 մագնիտուդով երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր Ֆիջի կղզեխմբի Նդոյ կղզու ափերի մոտ: Երկրաշարժերի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան: