Սեյսմիկ պաշտպանության ծառայության դիտացանցը մարտի 5-ից 11-ն ընկած ժամանակահատվածում տարածաշրջանում գրանցել է 3 բալ և ավելի ուժգնությամբ 3 երկրաշարժ: Մարտի 5-ին 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Իրանի Ահար քաղաքից 29 կմ դեպի արևմուտք, իսկ մարտի 7-ին 3 բալ ուժգնությամբ՝ Թուրքիայի Վան քաղաքից 27 կմ դեպի հարավ-արևելք: Մարտի 9-ին Ադրբեջանի Մինգեչաուր քաղաքից 12 կմ դեպի հարավ-արևմուտք գտնվող էպիկենտրոնով երկրաշարժի ուժգնությունը կազմել է 4 բալ:

 

Տարածաշրջանից դուրս նույն ժամանակահատվածում 6.2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել մարտի 10-ին Հարավային Ամերիկայի հյուսիս-արևմուտքում' Կոլումբիայի Առատոկա քաղաքից 10 կմ դեպի հյուսիս-արևելք: Ստորգետնյա ցնցումներն զգացվել են մայրաքաղաք Բոգոտայում: Երկրաշարժի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան: