Սեյսմիկ պաշտպանության ծառայության դիտացանցը մարտի 12-ից 18-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցել է 3 բալ և ավելի ուժգնությամբ 1 երկրաշարժ, որը տեղի է ունեցել մարտի 14-ին Գյումրի քաղաքից 9 կմ դեպի հարավ-արևելք: Երկրաշարժն զգացվել է Գյումրի քաղաքում' 2-3 բալ ուժգնությամբ և Ախուրյան գյուղում' 3 բալ ուժգնությամբ:

 

Տարածաշրջանում նույն ժամանակահատվածում գրանցվել է 3 բալ և ավելի ուժգնությամբ 4 երկրաշարժ: Մարտի 12-ին 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի Վան քաղաքից 40 կմ դեպի հարավ-արևելք: Նույն օրը 3-4 բալ ուժգնությամբ սեյսմիկ իրադարձություն է գրանցվել Վրաստան-Ադրբեջան սահմանային գոտում՝ Լագոդեխի քաղաքից 8 կմ դեպի արևմուտք: Մարտի 15-ին և 17-ին 3-4 և 3 բալ ուժգնությամբ երկրաշարժեր են տեղի ունեցել Իրանում' Խոյ քաղաքից 31 կմ դեպի հարավ-արևելք և Մերենդ քաղաքից 32 կմ դեպի հարավ-արևմուտք:

 

Տարածաշրջանից դուրս նույն ժամանակահատվածում գրանցվել է 6 և ավելի մագնիտուդով 2 երկրաշարժ: Մարտի 17-ին 6.2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Մոլուքյան ծովում' Ինդոնեզիայի Տերնատե քաղաքից 138 կմ դեպի հյուսիս-արևմուտք: Հաջորդ օրը 6.2 մագնիտուդով սեյսմիկ իրադարձություն է գրանցվել Չիլիի Տալկաուանո քաղաքից 82 կմ դեպի հյուսիս-արևմուտք: Երկրաշարժերի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան: