«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը ավելի քան 150 իրաքցի կանանց է սպանել Ֆալուջա քաղաքում: Լուրը հաստատել է Իրաքի Մարդու իրավունքների պաշտպանության նախարարությունը:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով արաբական լրատվամիջոցներ ը, ԻՊ-ի ղեկավարներից Աբու Անաս ալ Լիբին հրամայել է սպանել կանանց: ԻՊ-ն նման քայլի դիմել է, երբ կանայք հրաժարվել են սեռական հարաբերություններ ունենալ խմբավորման զինյալների հետ: Կանանց մեջ հղիներ և անչափահասներ են եղել:

 

Նախարարությունը չի հրապարակել ոճրագործության ամսաթիվը: Միայն տեղեկություններ է հաղորդել, որ սպանված կանանց թաղել են 2 խմբով' ընդհանուր գերեզմաններում, որոնցից մեկը գտնվում է Ջոլան, մյուսը՝ Սակլաուիայի թաղամասում:

 

Տեղեկություններ կան, որ իսլամիստները քաղաքի մզկիթներից մեկը մեծ բանտի են վերածել, որտեղ պահում են հարյուրավոր կանանց ու տղամարդկանց:

 

Ավելի վաղ ՄԱԿ-ըհայտարարել էր, որ տարսկզբից Իրաքում զոհվել է 12 հազար և վիրավորվել են շուրջ 22 հազար մարդ:

 

ԻՊ կազմակերպությունը ձևավորվել է 2006 թ.-ին' այժմ ընդգրկելով 80 երկրի մոջահեդների: «Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպությունը համարվում է աշխարհի ամենավտանգավոր, ամենախոշոր և, միևնույն ժամանակ, ամենահարուստ ահաբեկչական կազմակերպությունը, որը կարճ ժամանակում հսկայական տարածքներ է գրավել Սիրիայում և Իրաքում: