ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի մասնակցությամբ տեղի է ունեցել «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից իրականացվող «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» թիվ 5222-ԱՄ վարկային ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը: Համաձայն օրակարգի, կառավարման խո րհուրդը քննարկել և ի գիտություն է ընդունել 2014 թվականի կատարողականը, հարջորդ տարի նախատեսվող աշխատանքները, ինչպես նաև 2015 թվականի գնումների պլանը: Կառավարման խորհուրդը հաստատել է նաև Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի ճառագայթային բուժման և հիվանդանոցային մասնաշենքերի նախագծող կազմակերպության ընտրության միջազգային մրցույթի արդյունքները, համաձայն որի, հաղթող է ճանաչվել իտալական հեղինակավոր «Պոլիտեկնիկա ինժիներինգ և Արխիտեկտուրա (Politecnica Ingegneria e Architettura Soc.) և «ԱյԱրԴի» ինժիներինգ (IRD Engineering)» ընկերությունների համատեղ ձեռնարկությունը:
Այսպիսով, մեկնարկ է տրվել չարորակ նորագոյացությունների բուժման արդյունավետության և որակի բարձրացմանն ուղղված կենսական ծրագրին, որի արդյունքում կհզորացվեն ճառագայթային բուժման կարողությունները' ապահովելով լրացուցիչ շուրջ 1400 հիվանդի բարձր տեխնոլոգիական բուժումը Հայաստանում:
2015 թվականի հունվարից կմեկնարկի ազգաբնակչության համար անվճար զանգվածային սկրինինգային ծրագիրը' ուղված առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների, մասնավորապես, արյան գերճնշման, շաքարային դիբետի և արգանդի պարանոցի քաղցկեղի կանխարգելանը և վաղ ախտորոշմանը: Կշարունակվի ՀՀ ԱՆ պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի արդիականացման գործընթացը, որտեղ կհիմնադրվի տարածաշրջանային նշանակություն ունեցող Ոսկրածուծի փոխպատվաստման բաժանմունքը և ցողունային բջիջների լաբորատորիան: