Հյուսիսային Կորեան լուրջ խնդիրներ ունի Համացանցից օգտվելու հարցում. վերլուծաբաններից մեկն ասում Է, որ առկա տվյալները թույլ են տալիս խոսել լիակատար անջատման մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

 

Դա տեղի Է ունեցել այն բանից մի քանի օր անց, երբ ԱՄՆ-ը ԿԺԴՀ-ին մեղադրել Է Sony Pictures կինոընկերության վրա կիբեռգրոհի համար:

 

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման «համաչափ պատասխան» Էր խոստացել այն վնասին, որը հասցվել Է Sony Pictures-ի ցանցային ենթակառուցվածքին, սակայն ամերիկացի պաշտոնատար անձինք հրաժարվում են մեկնաբանել իրենց առնչությունը գլոբալ ցանցի Հյուսիսային Կորեայի սեգմենտի ներկայիս խնդիրների հետ:

 

Վերլուծաբաններն ասում են, որ ընդհատումները կարող են բացատրվել ինչպես ծրագրային ապահովման աշխատանքի սխալներով, այնպես Էլ կիբեռգրոհով:

 

Հյուսիսային Կորեան աշխարհում ամենափակ հասարակություններից մեկն Է, եւ նրա բնակչության սոսկ փոքր մասն Է, որ Համացանցից օգտվելու հնարավորություն ունի: