Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն կոչ է արել արևմտյան երկրներին պահպանել Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների ներկայիս մակարդակը Ուկրաինայի հարավ-արևելքում իրավիճակի վատթարացման պատճառով: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը:
«Պատժամիջոցներն ուղղված չեն Ռուսաստանում իրավիճակի վատթարացմանը: Պատժամիջոցներն անհրաժեշտ են, որպեսզի դադարեցնեն ագրեսիան և լարվածության աճը: Այնպես որ, մենք պետք է պահպանենք պատժամիջոցների ներկայիս մակարդակը», - հայտարարել է Պորոշենկոն լրագրողներին' Դավոսի ֆորումի շրջանակներում: