ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած փոխարժեքների համաձայն' հունվարի 22-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 3.35 դրամով և կազմել 473.04 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 1.42 դրամով և կազմել 549.72 դրամ: ՌԴ ռուբլու փոխարժեքն աճել է 0.02 դրամով' կազմելով 7.25 դրամ։ Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 2.74 դրամով և կազմել 716.99 դրամ:

 

Թանկարժեք մետաղների համար սահմանված գներով՝ ոսկու մեկ գրամի գինը հունվարի 22-ին կազմել է 19 հազար 738.87 դրամ, արծաթի գինը՝ 272.63 դրամ, պլատինի գինը՝ 19 հազար 405.74 դրամ: