ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած փոխարժեքների համաձայն' մարտի 17-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 1.11 դրամով' կազմելով 479.74 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 2.28 դրամով և կազմել 508.86 դրամ:

 

ՌԴ ռուբլու փոխարժեքն աճել է 0.05 դրամով' կազմելով 7.79 դրամ։ Բրիտանական ֆունտի փոխարժեքն նվազել է 1.35 դրամով և կազմել 709.68 դրամ:

 

Թանկարժեք մետաղների համար սահմանված գներով՝ ոսկու մեկ գրամի գինը մարտի 17-ին կազմել է 17 հազար 809.56 դրամ, արծաթի գինը՝ 239.07 դրամ, պլատինի գինը՝ 17 հազար 237.55 դրամ: