ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած փոխարժեքների համաձայն' մարտի 23-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.65 դրամով' կազմելով 477.71 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 5.9 դրամով և կազմել 516.45 դրամ: ՌԴ ռուբլու փոխարժեքն աճել է 0.06 դրամով' կազմելով 8.01 դրամ։ Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 6.26 դրամով և կազմել 710.88 դրամ:

 

Թանկարժեք մետաղների համար սահմանված գներով՝ ոսկու մեկ գրամի գինը մարտի 23-ին կազմել է 18 հազար 170.92 դրամ, արծաթի գինը՝ 248.35 դրամ, պլատինի գինը՝ 17 հազար 340.01 դրամ: