ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած փոխարժեքների համաձայն' հուլիսի 22-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.63 դրամով' կազմելով 479.94 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 3.02 դրամով և կազմել 524.77 դրամ: ՌԴ ռուբլու փոխարժեքը նվազել է 0.03 դրամով և կազմել 8.40 դրամ։ Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 1.66 դրամով և կազմել 749.33 դրամ:

 

 

Թանկարժեք մետաղների համար սահմանված գներով՝ ոսկու մեկ գրամի գինը հուլիսի 22-ին կազմել է 17 հազար 59.88 դրամ, արծաթի գինը՝ 227.6 դրամ, պլատինի գինը՝ 15 հազար 152.68 դրամ: