ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը հունվարի 27-ին հանդիպել է «Նաիրիտ» գործարանի ներկայացուցիչների հետ՝ նրանց խնդիրները մեկ անգամ ևս քննարկելու նպատակով:

 

 

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, հանդիպման ընթացքում նախարար Երվանդ Զախարյանը կրկին տեղեկացրել է, որ աշխատավարձի գծով պարտքի մարման խնդիրը հնարավոր կլինի լուծել «Նաիրիտ»-ի գույքի այն մասի օտարման արդյունքում, որը հետագա գործարկման ընթացքում գործարանին այլևս պետք չի գա։

 

 

Նախարարը նաիրիտցիներին խոստացել է նաև փետրվարի 2-ին գործարանում հանդիպել նրանց հետ ու ներկայացնել նրանց հուզող խնդիրների՝ աշխատավարձերի վճարման, պարտքի մարման ու «Նաիրիտ»-ի հետագա գործարկման վերաբերյալ այդ պահի դրությամբ եղած տեղեկատվությունը: