ԵՄ-ի նոր պատժամիջոցների փաթեթը Ռուսաստանի դեմ, ամենայն հավանականությամբ, կընդունվի փետրվարի կեսերին: Այս մասին հայտնել է Ուկրինֆորմը՝ վկայակոչելով Բրյուսելում եվրոպացի բարձրաստիճան դիվանագետի:
Նա նշել է, որ Եվրոպական դիվանագիտությունը այժմ համակարգում է իր դիրքորոշումն ԱՄՆ կառավարության հետ, այդ պատժամիջոցների հետ կապված:
Նշենք, որ վաղը, հունվարի 29-ին, տեղի է ունենալու Արտաքին գործերով ԵՄ խորհրդի արտակարգ նիստը, Ուկրաինայի արևելքում իրավիճակի վատթարացման հետ կապված: