Արտերկրի հայրենակիցները փետրվարի 3-ին, Երևանի ժամանակով ժամը 10-12-ը «Սկայպ»-ի միջոցով կարող են հարցեր ուղղել ոստիկանության ներկայացուցչին:

 

Քաղաքացիները տեղեկատվություն կարող են ստանալ ՀՀ քաղաքացիություն ստանալու, քաղաքացիությունը դադարեցնելու, ՀՀ քաղաքացու անձնագիր և նույնականացման քարտ ստանալու, փոխանակելու, ըստ բնակության վայրի հաշվառվելու, կացության կարգավիճակ ստանալու, ինչպես նաև անձնագրային և վիզաների վարչության գործառույթներին առնչվող այլ հարցերի վերաբերյալ:

 

ՀՀ ոստիկանության «Սկայպ»-ի հասցեն է՝ Armenian Police: Հարցեր կարելի է ուղարկել նաև [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներին: