Գեղարքունիքի մարզի համայնքներում կշարունակվի ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից իրականացվող «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության ծրագիրը», որի արդյունքում նախորդ տարիների ընթացքում երկու տասնյակից ավել համայնքներում ջրարբիացվել են հազարավոր հեկտարներով արոտներ, գյուղացիական կոոպերատիվներն ապահովվել են նորագույն գյուղատնտեսական տեխնիկայոÕ ¾ ու մեխանիզմներով:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմից, մարզում սույն ծրագրի հետագա ներդրման եւ անելիքները հստակեցնելու նպատակով Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն ընդունել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Ծրագրերի իրականացման գրասենյակի» տնօրեն Գագիկ Խաչատրյանին: Հանդիպման ընթացքում գրասենյակի տնօրենը տեղեկացրել է, որ գյուղատնտեսության ոլորտի զարգացման նպատակով Համաշխարհային բանկը շարունակում է դրամաշնորհային ծրագրեր իրակա նացնել համայնքներում:

 

Ըստ տեղեկացման' ծրագրի առաջին բաղադրիչով մարզի գյուղացիական տնտեսությունները կարող են հանդես գալ նախաձեռնություններով, եւ հեռանկարային ու արտահանման ներուժ ունեցող ծրագրերը կմասնակցեն բանկի կողմից սահմանված 8-50 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ դրամաշնորհային մրցույթներին: Ծրագրի 2-րդ բաղադրիչը նախատեսում է հեռագնա արոտների ջրարբիացում' 5 տոկոս համաֆինանսավորման սկզբունքով, եւ գյուղմեքենաների եւ մեխանիզմների տրամադրում' 20 տոկոս համաֆինանսավորմամբ:

 

Ռաֆիկ Գրիգորյանն առաջարկեց ծրագրերի ընտրության հարցում ուշադրությունը կենտրոնացնել վերամշակող ձեռնարկությունների հիմնման եւ սպանդանոցների կառուցման վրա, ինչը բխում է մարզի գյուղացիական տնտեսությունների կողմից ներկայացված առաջարկներից:

 

Մարզի ղեկավարն առաջարկեց նաեւ մեկշաբաթյա ժամկետում անցկացնել համայնքային ժողովներ եւ դրանց արդյունքում պահանջվող չափորոշիչներին համապատասխան առաջարկությունները եւ ընտրված համայնքների ցանկը ներկայացնել ՀՀ գյուղնախարարության «Ծրագրերի իրականացման գրասենյակ»:

 

Խոսրով Խլղաթյան