Փետրվարի 17-ին, ժամը 01.48-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 50/3 շենքի բնակիչներից մեկը փակվել է ննջասենյակում և փորձում է կտրող գործիքով վնասել իրեն. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԱԿ օպերատիվ խումբը:

 

Հրշեջ-փրկարարները կանխել են 1968 թ. ծնված Ս. Հ.-ի ինքնասպանության փորձը, ում շտապօգնության աշխատակիցները տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: