Հունիսի 16-ին, ժամը 00.43-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել' ցած նետվելով Երևանի Հրազդանի մեծ կամրջից (Կիևան կամուրջ):

 

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ ՕԽ-ն:

 

Հրշեջ-փրկարարների և տեղի ուժերով կանխվել է անձը չպարզված քաղաքացու ինքնասպանության փորձը:

 

Վերջինս տեղափոխվել է ՀՀ Ոստիկանության Երևանի վարչության Արաբկիրի բաժին: