Մարտի 6-ին' ժամը 18.06-ին, անձը չպարզված քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ցանկանում է ինքնասպան լինել' չհայտնելով անձնական տվյալները և գտնվելու վայրը, որից հետո քաղաքացին կրկին ահազանգել և հայտնել է, որ բնակվում է Երևանի Օրբելի եղբայրների փողոցի թիվ 65 շենքում:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ քաղաքացի Ա. Մ.-ն (ծնվ. 1955թ.) դաստակի շրջանում կատարել է մակերեսային կտրվածք, «1-03» ծառայության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն: