Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, ՌԴ-ի ղեկավար Վլադիմիր Պուտինը, ԳՖՀ-ի կանցլեր Անգելա Մերկելը եւ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հեռախոսազրույց կանցկացնեն փետրվարի 18-ի երեկոյան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Փարիզում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել Է Ֆրանսիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան լե Ֆոլը:
Նրա խոսքով՝ խոսակցության գլխավոր թեման կդառնա Մինսկի համաձայնագրի կետերի կատարման ընթացքը: Լե Ֆոլը նշել Է, որ չորս երկրների առաջնորդները, մասնավորապես, կքննարկեն Դեբալցեւոյի շուրջ ստեղծված իրադրությունը, որտեղ շարունակվում են բախումները Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումների եւ ինքնահռչակ ԴԺՀ-ի ու ԼԺՀ-ի աշխարհազորայինների ջոկատների միջեւ: «Մինսկ-2»-ի համաձայնությունների ճշգրիտ կատարման դժվարություններ կան»,-ասել Է Ֆրանսիայի կառավարության ներկայացուցիչը:
Դրա հետ մեկտեղ նա ընդգծել Է, որ Ֆրանսիան պահպանում Է հավատարմությունը Մինսկի պայմանավորվածություններին եւ Գերմանիայի հետ միասին կտրականապես դեմ Է Ուկրաինային զենք մատակարարելուն: «Համաձայնագիրը դեռ մեռած չԷ, եւ մենք ամեն ինչ կանենք, որպեսզի այն ապրի»,-նշել Է Ստեֆան Լե Ֆոլը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: