Ռուսաստանը միջազգային հետախուզում է հայտարարել Ադրբեջանի 53–ամյա քաղաքացու' Իսա Հուսեյնովի նկատմամբ, ով մեղադրվում է մեծամասշտաբ խարդախություններ իրականացնելու մեջ:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը: Ռուսաստանի Դաշնությունից հեռանալուց հետո ռուսական իրավապահ մարմինները նրան հետախուզելու մասին հայտարարություն են տեղադրել «Ինտերպոլ»-ում:

 

Իսա Հուսեյնովը երկար տարիներ Ռուսաստանում զբաղվել է ձեռնարկատիրությամբ: