Եվրամիության Արեւելյան գործընկերության գագաթնաժողովը, որը մայիսին տեղի կունանա Ռիգայում, ուղղված չի լինի որեւիցե մեկի դեմ, դաշինքների եւ ազդեցության ոլորտների դարաշրջանը մնացել Է անցյալում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 6-ին Ռիգայում հայտարարել Է Եվրամիության դիվանագիտության ղեկավ ար Ֆեդերիկա Մոգերինին:

 

«Այն կանցնի Ուկրաինայի հակամարտության եւ դրան մեր պատասխանի համատեքստում»,- ասել Է Մոգերինին:

 

Նա նշել Է, որ Եվրասիական տնտեսական միությունը մտել Է ուժի մեջ, եւ Եվրամիության երկու գործընկերներ՝ Բելառուսը եւ Հայաստանը, անդամակցել են դրան: «Ես ցանկանում եմ նշել, որ գագաթնաժողովը վերաբերում Է մեր գործընկերների հետ հարաբերություններին, այն ուղղված չԷ որեւիցե մեկի դեմ: Դաշինքների, ազդեցության ոլորտների վրա հիմնվող մտածողությունը պատկանում Է մեր պատմության բոլորովին այլ, ավելի մռայլ դարաշրջանին: Եվրամիության գործընկերությունը երբեք չի լինի որեւիցե մեկի դեմ թշնամանքի հայտարարում»,- ասել Է Մոգերինին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի ն: