Եվրամիությունը 2010-ից մինչեւ 2013 թվականն «Արեւելյան գործընկերության» ծրագրի շրջանակներում նախագծերի ֆինանսավորումն ավելացրել Է մինչեւ 2,5 միլիարդ եվրո: Այս մասին ասված Է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բառոզուի հայտարարության մեջ, որը նրա անունից ընթերցել է ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերի եվրակոմիսար Շտեֆան Ֆյուլեն՝ գործընկերության 5-րդ տարեդարձի առթիվ Պրահայում կայացած հանդիպման ժամանակ:

 

«Ընդհանուր առմամբ մենք մինչեւ 2,5 միլիարդ եվրո ավելացրել ենք երկկողմ եւ տարածաշրջանային նախագծերի ֆինանսական օժանդակումը, որոնք միտված են 2010-ից մինչեւ 2013 թվականը գործընկերության նպատակներին հասնելուն»,- ասված է Բառոզուի հայտարարության մեջ: Նա նաեւ նշել Է, որ Եվրամիության առաջիկա 7 տարվա բյուջեն երաշխավորում Է, որ Բրյուսելը կկարողանա օժանդակել Արեւելյան Եվրոպային:

 

«Մենք հուսով ենք ամբողջությամբ ստորագրել Ասոցացման եւ ազատ առեւտրի համաձայնագիրն Ուկրաինայի, Վրաստանի եւ Մոլդովայի հետ եւ առաջընթացի հասնել Հայաստանի եւ Ադրբեջանի հետ համատեղ նախագծերում»: Բացի դրանից, Եվրահանձնաժողովի ղեկավարը նշել Է, որ Եվրամիությունը մտադիր Է շարունակել աշխատանքը Բելառուսի հետ, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: