Կազմվել է «Եվրոպական հարևանության և գործընկերության գործիք»-ի (ENPI) 2014-2020թթ. ծրագիրը, որի բյուջեն կազմում է 15 միլիարդ եվրո: Սա երեք միլիարդով շատ է, քան 2007-2014թթ. ծրագրի բյուջեն:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ENPI-ի պաշտոնական կայքը, ծրագրի նպատակն է ԵՄ գործընկեր պետությունների հետ համատեղ ստեղծել ընդհանուր արժեքների գոտի, կայունություն, զարգացում, մեծացնել համագործակցությունն ու խորացնել տնտեսական և կրոնական ինտեգրացիան:

 

ENPI-ի 7 տարվա գործունեության արդյունքում ստեղծել է անմիջական շփում և երկխոսություն ԵՄ-ի և գործընկեր պետությունների միջև՝ նպատակ հետապնդելով հասնել երկկողմ գործընկերության, որպեսզի ֆինանսավորվող ծրագրերը բերեն այդ երկրներում տնտեսական և սոցիալական զարգացմանն ու քաղաքացիների բարեկեցությանը:

 

Միաժամանակ հրապարակվել է նաև ENPI-ի 2007-2014թթ. իրականացված ծրագրերի վերաբերյալ զեկույցը, որտեղ ծրագրի մասնագետները բարձր են գնահատում կատարված աշխատանքն ու մի շարք ոլորտներում արձանագրում աճ և ձեռքբերումներ: