ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը միջազգային հանրակցությանը կոչ Է արել թույլ չտալ «Իսլամական պետության» կողմից Իրաքի պատմության եւ մշակույթի հնադարյան հուշարձանների հետագա ոչնչացումը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Գլխավոր քարտուղարը միջազգային հանրակցությանը կոչ Է անում հնարավորինս արագ վերջ դնել նման ահաբեկչական գործունեությանը եւ դիմակայել մշակութային արտեֆակտների մաքսանենգությանը»,- ասված Է գլխավոր քարտուղարի մամուլի ծառայության հայտարարության մեջ:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հայտարարության մեջ նշվում Է, որ մշակույթի հուշարձանների կանխամտածված ոչնչացումը պատերազմական հանցագործություն Է, եւ մեղավորները պետք Է ենթարկվեն պատասխանատվության:
Մարտի 8-ին ջիհադականները ոչնչացրել են Իրաքի Դուր Շարուքին հնադարյան քաղաքի ավերակները, որը մ.թ.ա. 717 թականին հիմնադրել Է Սարգոն Բ թագավորը: Մարտի 5-ին հայտնի Է դարձել, որ «Իսլամական պետության» զինյալները ոչնչացրել են Ասորեստանի Նեմրութ հնադարյան քաղաքի հուշարձանները: