ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը ցուցարարներից և Ուկրաինայի իշխանություններից պահանջել է գործել շատ զուսպ և խուսափել արյունահեղությունից: Այս մասին հայտնում է itar-tass-ը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում պահպանել իրենց կարծիքն արտահայտելու ազատությունն ու խաղաղ ցույցերի անցկացման ժողովրդավարական սկզբունքները:
«Ընդդիմության բոլոր մասնակիցներից պահանջում եմ սկսել նպատակային և բովանդակալից երկխոսություն, ինչպես նաև հաստատել երկրի ապագայի վերաբերյալ ուկրաինացիների միջև ճիշտ համաձայնություն»,- նշել է Պան Գի Մունը:
Նշենք, որ Կիևում շարունակվում են ընդդիմության զանգվածային ելույթները՝ ուղեկցվելով իրավապահների հետ ընդհարումներով: