Հայաստանը և Լեհաստանը խորացնում են ավիացիոն բնագավառում համագործակցությունը: Երկու երկրները պատրաստվում են 1998 թվականի հունվարի 27-ին կնքված և 1999 թվականի մայիսի 6-ին ուժի մեջ մտած «Քաղաքացիական ավիացիայի տրանսպորտի վերաբերյալ» երկկողմ համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Արձանագրություն ստորագրել: «Արմենպրես»-ի փոխացմամբ' համապատասխան նախագիծն ընդգրկված է ՀՀ կառավարության մարտի 10-ի նիստի օրակարգում:

 

 

Ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարարության եզրակացության՝ վերոնշյալ համաձայնագրի վերանայումը բխում է ՀՀ-ում ավիացիայի ոլորոտում նոր' «Բաց երկնքի» քաղաքականության իրականացման և երկու երկրների միջև ավիացիոն հարաբերությունների պատշաճ կարգավորման անհրաժեշտությունից:

 

 

Արձանագրությամբ նախատեսվում է վերացնել նշանակվող ավիաընկերությունների քանակի և նրանց կողմից առաջարկվող սակագների սահմանափակումները, ավելացնել ավիաընկերությունների միջև արդար և հավասար մրցակցության ապահովման, վկայականների և լիցենզիաների ճանաչման, սպառողներից գանձումների, ինտերմոդալ փոխադրման, վերգետնյա սպասարկման վերաբերյալ հոդվածներ, վերանայվել և արդիականացվել է ավիացիոն անվտանգորթյան վերաբերյալ հոդվածը և սահմանվել են պետությունների կողմից թռիչքային անվտանգության ապահովման պարտավորությունն ապահովող դրույթներ:

 

 

Հաշվի առնելով վերոգրյալը և այն հանգամանքը, որ ՀՀ և Լեհաստանի կառավարությունների միջև գործող համաձայնագրի վերանայումն ու համապատասխան Արձանագրության կնքումը կնպաստի երկու երկրների միջև օդային հաղորդակցությունների ոլորտում հարաբերությունների պատշաճ և լիարժեք կարգավորմանը և ոլորտի ազատականացմանը' ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը Արձանագրության կնքումը համարում է նպատակահարմար: