Մարտի 11-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ ԱՀԹ առաջնորդարանում երիտասարդական միությունները նշեցին Միջինքը՝ պահքի ավանդական հայկական ուտեստներով:
Միջոցառումը սկսվեց Տ.Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ, ապա երիտասարդաց միության անդամները ներկաներին հյուրասիրեցին միջինքի ուտեստներով՝ Կուտապ, Թթվեպաս, Օձի թթու, Թոփիկ, Մախոխապուր, Պասուց տոլմա և այլն:
Երիտասարդները պատրաստել էին նաև Միջինքի զարդ համարվող Բաղարջ հացեր, որոնց մեջ մետաղադրամների փոխարեն խաչեր էին տեղադրել:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնից հայտնում են, որ օրը հագեցած էր ազգագրական պարերով: Թեմի երիտասարդները Միջինիքն նվիրված ազգային այս տոնը նշում են արդեն երկրորդ անգամ: